Իրավունք

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի  ժամկետով ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի  ժամկետով ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ հրապարակելով դատավճռի եզրափակիչ հատվածը։

Ավելի վաղ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը միջնորդել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ 

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում