Սպորտ

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալ-2026-ի պաշտոնական գնդակը

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալ-2026-ի պաշտոնական գնդակը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մունդիալ-2026-ն անցկացվելու է երեք երկրների ՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքում:

ԱԱ-ի գնդակի դիզայնում օգտագործվել է երեք գույն ՝ կարմիր, կապույտ և կանաչ, որոնք խորհրդանշում են մրցույթը հյուրընկալող երկրները: Գնդակի անունը TRIONDA է:

2026 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցեն 48 ազգային թիմեր, որոնք կբաժանվեն 12 խմբերի ՝ յուրաքանչյուրում չորս հավաքական: Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս կգան առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականներն, ինչպես նաև երրորդ տեղում գտնվող ութ լավագույն թիմերը: Բացի այդ, 2026 թվականի աշխարհի առաջնությանը կավելացվի նոր փուլ՝1/16 եզրափակիչ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում