Եվրոպա

«Կամեցողների կոալիցիան» պետք է դառնա «վճարողների կոալիցիա». Բելգիայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

«Կամեցողների կոալիցիան» պետք է դառնա «վճարողների կոալիցիա». Բելգիայի վարչապետ

Ուկրաինայի հարցով «կամեցողների կոալիցիան» պետք է դառնա «վճարողների կոալիցիա»․ այդ դեպքում անհրաժեշտ չի լինի պահանջել ռուսական ակտիվների բռնագրավում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին ասել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես:

«Կամեցողների կոալիցիան պետք է վերածվի վճարողների կոալիցիայի», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: 

Պաշտոնյան նշել է, որ եթե «այդ կոալիցիայի բոլոր երկրները ներդնեն իրենց ավանդը, ապա ակտիվների բռնագրավում չի պահանջվի»: 

Դե Վևերը կրկնել է, որ Բելգիան դեմ է հանդես գալիս ակտիվների բռնագրավմանը, քանի որ առայժմ «ԵՄ երկրներից չի ստացել անհրաժեշտ երաշխիքներ» ֆինանսական ռիսկերը կիսելու վերաբերյալ, որոնք թագավորության համար անխուսափելիորեն կառաջանան Բելգիայի իրավասության տակ գտնվող Euroclear հարթակում սառեցված մոտ 200 միլիարդ եվրոյի ռուսական սուվերեն ակտիվների բռնագրավման դեպքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում