Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 60-ի

2 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է GMA News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆիլիպինների  քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալները։

«Ավելի ու ավելի շատ տեղեկություններ են ստացվում զոհերի մասին։ Մենք տեղեկություններ ենք ստացել 60 մարդու մահվան մասին», - ասել է Ֆիլիպինների Քաղաքացիական պաշտպանության վարչության քարտուղարի տեղակալ Բեռնարդո Ալեխանդրոն։

Սեբուի նահանգում, որտեղ գրանցվել են հուժկու ստորգետնյա ցնցումներ, հայտարարվել է արտակարգ դրություն տարերային աղետի պատճառով։ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​Կրտսերն իր ուղերձում հայտարարել է, որ կառավարական գերատեսչություններն աշխատում են տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնման և բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, իսկ  Հակահրդեհային պաշտպանության բյուրոյի աշխատակիցները մասնակցում են որոնողափրկարարական գործողություններին։

Ըստ իշխանությունների տվյալների՝ Սան Ռեմիխիո մունիցիպալիտետում փլուզվել է մարզա-առողջարանական համալիրի շենքը, որի բեկորների տակ մարդիկ են մնացել։ 

Ֆիլիպինների Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը հայտնել է, որ տեկտոնական ծագման երկրաշարժի օջախն ընկած է եղել 5 կիլոմետր խորության վրա՝ Սեբուի նահանգի Բոգո քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են սեպտեմբերի 30-ին տեղական ժամանակով ժամը 21:59-ին (Երևանի ժամանակով ժամը 17:59-ին):

Հայերեն English Русский

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո