Սպորտ

Արոնյանն արագ շախմատում ևս կիսել է միավորը Կարուանայի հետ

1 րոպեի ընթերցում

Արոնյանն արագ շախմատում ևս կիսել է միավորը Կարուանայի հետ

ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարում մեկնարկել են արագ շախմատի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ընթացող «Grand Chess tour»-ի եզրափակչում դասական պարտիաներից հետո մեկնարկեցին արագ շախմատի պարտիաները, որտեղ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ, ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը կրկին մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ ու նորից ոչ-ոքի գրանցեց: 

Հաջորդիվ գրոսմայստերները կմրցեն արագ ու կայծակնային շախմատում, որը ևս բաղկացած է երկու տուրից: «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին: 

Արոնյանը մինչ այս դասական շախմատի երկու պարտիաներում ևս կիսել էր միավորը Ֆաբիանո Կարուանայի հետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում