Հայաստան

Ֆինանսապես գրագետ՝ Իդրամի և IDBank-ի հետ․ հանդիպում «Հայորդի» ճամբարում

1 րոպեի ընթերցում

Ֆինանսապես գրագետ՝ Իդրամի և IDBank-ի հետ․ հանդիպում «Հայորդի» ճամբարում

Ֆինանսական գրագիտության արշավի շրջանակում IDBank-ի և Իդրամի հերթական միջոցառումը «Հայորդի» ճամբարի շուրջ 100 պատանիների համար էր։ Հանքավանի գողտրիկ բնության գրկում, ինտերակտիվ ու ինֆորմատիվ հանդիպման ընթացքում ճամբարականներին ներկայացվեցին ֆինանսական գրագիտության հիմունքները, արդյունավետորեն խնայելու եղանակները, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանված լինելու կանոններն ու հենց վաղ տարիքից խնայելու կարևորության թեման։ թե որքան կարևոր է սովորել խնայել հենց վաղ տարիքից։

Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացան նաև Idram Junior հավելվածի հետ։ Ավելի ակտիվ մասնակիցներն արժանացան IDBank և Իդրամ ընկերությունների պատրաստած մրցանակներին։

Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժի» այս տարվա մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն էր, և հավաքագրված 4․991․788 դրամն ուղղվեց զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստն ու կրթությունը կազմակերպելուն։

«Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում