ԵՏՀ խորհուրդը մինչև 2026-ի հունիսի 30-ը զրոյացնում է ներմուծվող շարժիչային վառելիքի մաքսատուրքերը

1 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։

Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացուցային օր անց։

Հայերեն English Русский