Սպորտ

Արոնյանը Կարուանայի հետ երկրորդ դասական պարտիան ևս ոչ-ոքի է ավարտել

1 րոպեի ընթերցում

Արոնյանը Կարուանայի հետ երկրորդ դասական պարտիան ևս  ոչ-ոքի է  ավարտել

Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարում, որն ընթանում է Բրազիլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆաբիանո Կարուանայի դեմ երկրորդ տուրում, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, պարտիան կրկին ավարտվեց ոչ-ոքի՝ այս անգամ 26-րդ քայլին:

Արոնյանն ու Կարուանան մրցել էին նաև սեպտեմբերի 29-ին։ Այդ պարտիան էլ ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով՝ 37-րդ քայլին։ 

Հաջորդիվ գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, որը ևս բաղկացած է երկու տուրից: «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին: 

«Grand chess tour»-ի եզրափակիչ մրցաշարն անցկացվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում