Հայաստան

Jardins d’Arménie-ն մուտք գործեց Եվրոպա. առաջին համտեսողներից էր Մոնակոյի իշխանը

4 րոպեի ընթերցում

Jardins d’Arménie-ն մուտք գործեց Եվրոպա.  առաջին համտեսողներից էր Մոնակոյի իշխանը

Jardins d’Arménie ռոյալ բրենդին 2025 թ. սեպտեմբերի 13-ին Մոնտե-Կառլոյի շքեղ Hermitage հյուրանոցում կայացած հանդիսավոր երեկոյով նշեց իր մուտքը համաշխարհային շուկա։ 

Միջոցառմանը ներկա էին Մոնակոյի իշխան Ալբերտ II-ը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։ Հանրահայտ Belle Epoque սրահում՝ Մոնակոյի սրտում, 100-ից ավելի հյուրերը վայելեցին հայկական երաժշտությունը, ազգային պարերը, ինչպես նաև հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցադրությունը, որը կազմակերպվել էր Galerie Angelina-ի ու Հայաստանի նկարիչների ﬕության աջակցությամբ։ 

Երեկոյի առանցքային հատվածն էր Jardins d’Arménie ռոյալ բրենդիի համտեսը, որը վարեց Monte-Carlo SBM-ի նախկին գլխավոր սոﬔլյե Բրունո Սկավոն։ Նա ուղղորդեց հյուրերին խﬕչքի հարուստ բույրերի և հաﬔրի բացահայտման ընթացքում։ Սա Jardins d’Arménie ռոյալ բրենդիի պաշտոնական դեբյուտն էր Եվրոպայում և հերթական քայլը՝ վարպետությունն ու ժամանակակից նորարարությունը ﬕավորող բրենդիի նոր կատեգորիան աշխարհին ներկայացնելու գործում։ 

Գաղափարային հիﬓադիր

Այս աﬔնի ակունքներում Սիմոն Պողոսյանն է։ Ավելի քան 30 տարի Պողոսյանների ընտանիքը նվիրել է բացառիկ լյուքս դասի ապրանքների արտադրությանը, որի շարժիչ ուժն է եղել բացառիկ արհեստավարժությունը, նորարարությունն ու ձգտումն առ անզիջում գերազանցություն։ Այսօր առաջնորդության ղեկն անցել է Սիմոն Պողոսյանի որդուն՝ Արﬔն Պողոսյանին, որը 27 տարեկանում գլոբալ բիզնես առաջնորդների նոր սերունդն է ներկայացնում։ 

«Jardins d’Arménie-ն ﬔր պատմության, արվեստի և ﬔր սեփական նորարարության արտացոլուﬓ է։ Աﬔն կուﬕ ﬔջ պարփակված են ﬔր հողի ուժը, ﬔր արհեստագործության բարձունքները և դարավոր ավանդույթները։ Ներկայացնել այն Մոնակոյում, նորին ﬔծություն Ալբերտ II-ի ներկայությամբ, շատ հզոր խորհուրդ է՝ կիսելու հայկական գերազանցությունը Եվրոպայի հետ», - ասել է Pogossian Luxury Brand House-ի սեփականատեր Արﬔն Պողոսյանը։

Բացառիկ խﬕչք

Jardins d’Arménie-ն ներկայացնում է բրենդիի բացարձակ նոր կատեգորիա՝ ռոյալ բրենդի։ Այս խﬕչքը պատրաստում են լավագույն հայ վարպետները՝ Հայաստանի երեք տարբեր մարզերում աճող ոսկեհատ խաղողից։ Նրանք ﬕավորել են ժամանակի ընթացքում փորձված բրենդիի պատրաստման ավանդույթներն ու ժամանակակից նորարարությունը։ Առանձնահատուկ է նաև Jardins d’Arménie-ի հնեցման պրոցեսը։ Այն սկսվում է կաղնու տակառներում, որոնք խﬕչքին տալիս են հարուստ համային հիմք՝ շոկոլադի և վանիլի նոտաներով։ Հաջորդ քայլը, որը հատուկ է ﬕայն այս բրենդիին, ծիրանի ծառից պատրաստված տակառներում հնեցուﬓ է։ Այն բույրին ու հաﬕն ավելացնում է մրգային շերտեր և նուրբ ընդեղենի երանգ։ Այնուհետև բրենդին վերադառնում է կաղնու տակառ՝ իր վերջնական համը ստանալու։ Այս գործընթացը ռոյալ բրենդիին նրբագեղություն, բացառիկ հարուստ բույր և արտակարգ երկար հետհամ է ապահովում։

Նորարարական լուծուﬓեր կիրառվել են նաև փաթեթավորման հարցում։ Նախ շշի համար մշակվել է հատուկ հերﬔտիկ փական, որը կառուցված է երկու ﬕացվող մասից։ Պատենտի հաստատմանը սպասող այս հայտնագործությունը պաշտպանում է խﬕչքի հարուստ հաﬓ ու բույրը շշալցվելուց հետո։ Յուրաքանչյուր շշի հետ փաթեթի ﬔջ ներառվում են նաև համտեսի բաժակներ, որոնք ստեղծված են նախնական համտեսի հնարավորություն տալու և ողջ փորձառությունը հարստացնելու համար։

«Jardins d’Arménie-ն շատ ավելին է, քան խﬕչք. դա մշակութային ժառանգություն է և գիտելիք, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Այս համտեսն ուղղորդելն ինձ համար ﬔծ պատիվ է»,- նշել է փորձառու սոﬔլյե և Vins & Gastronomie պարբերականի հեղինակ Բրունո Սկավոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում