Իրանն արձագանքել է իր դեմ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ  եվրաեռյակի և ԱՄՆ-ի սպառնալիքներին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարությունն անօրինական և անհիմն է համարել եվրոպական երեք երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) և ԱՄՆ-ի գործողությունները  Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով Թեհրանի դեմ չեղյալ հայտարարված բանաձևերը վերականգնելու վերաբերյալ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իրանի  արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Չեղյալ հայտարարված բանաձևերը վերակենդանացնելու փորձերը ոչ միայն իրավաբանորեն անհիմն և անարդարացի են, այլև բարոյական և տրամաբանական տեսանկյունից բացարձակապես անընդունելի են։ Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային ծրագիրը համապարփակ կերպով քննարկվում է Անվտանգության խորհրդի 2231 բանաձևում և դրա հավելվածում՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրում, և դրա տասնամյա ժամկետը պետք է համարվի ավարտված 2025 թվականի հոկտեմբերի 18-ի նախատեսված ամսաթվին»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Թեհրանը միաժամանակ մերժել է եվրոպական եռյակի և Միացյալ Նահանգների պնդումը, որ 2015 թվականին Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով չեղյալ հայտարարված նախորդ բանաձևերը վերականգնվում են՝ ընդգծելով, որ ՄԱԿ անդամ պետությունների, այդ թվում՝ Իրանի համար որևէ պարտավորություն չի առաջանում չեղյալ հայտարարված բանաձևերի դրույթների և մեխանիզմների վերաբերյալ։

Հայերեն Русский

Եվրոպական ինդեքսներ - 14/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 14/10/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 14/10/26

Նավթի գները նվազել են - 14/10/26

ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց

Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԹՍ-ների արագության սահմանափակումների համար կարող է պատասխանատու լինել ԱՄՆ կառավարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները