1 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հոկտեմբերի 5-8-ը Վարշավայում կմասնակցի «Մարդկային չափում-2025» միջազգային կոնֆերանսին։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ կայքէջից։
Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ՝ Լեհաստան գործուղվել են ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար Մարիամ Հաջի-Հակոբյանը։