«Երևանյան բեսթսելեր». «Ես քեզ սիրում եմ, ինչ էլ լինի»-ն՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2025

8 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Աստղիկ Նադիրյանի «Ես քեզ սիրում եմ, ինչ էլ լինի» գիրքն առաջին տեղում է։ «Ես քեզ սիրում եմ, ինչ էլ լինի» մանկական պատկերագիրքը ստեղծվել է ճգնաժամերի ու փոթորիկների կիզակետում, երբ անհրաժեշտ էր հիշեցնել կարևորի մասին։ Չէ՞ որ անգամ մենք երբեմն կարիք ունենք լսելու, որ մեզ սիրում են ու սպասում՝ առանց նախապայմանների, առանց «եթե»-ների ու առանձնահատուկ պատճառի։ Իսկ քնից առաջ, երբ ամփոփվում է օրը, լավագույն պահն է հիշեցնելու մեր անսահման, երկնքից ու ամպերից անդին սիրո մասին։

Այս հեքիաթիկն օգնում է գտնել բառեր, որոնք երբեմն մենք՝ մեծերս, դժվարանում ենք ասել։

Հայկ Աջապահյանի «90-ականների Երևանը» երկրորդ տեղում է։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ տեղափոխվես 90-ականների Երևան, տեսնես, թե ինչպիսին էին քո ծնողները, երբ քո տարիքին էին, նրանց հետ բակում գնդակ խաղաս և նույնիսկ նույն դպրոցը հաճախես։ Անին և Դավիթը Մարս մոլորակից վերադառնալիս հայտնվում են 1991 թվականի Հայաստանում։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Անցյալի ու ներկայի խաչմերուկում նրանք հանդիպում են մի առեղծվածային չար մարդու, որը նույնպես գիտի կախարդական սենյակի մասին և կարողանում է ճամփորդել ժամանակի միջով։ Բայց ինչո՞ւ է նա այնտեղ։ Ի՞նչ է նա փնտրում։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես երբեմն պետք է հետ գնալ, որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ով ես դու, ինչու ես այստեղ, և ինչն է կյանքում ամենակարևորը։

Աստրիդ Լինդգրենի և  Ինգրիդ Վանգ Նյումանի «Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին» երրորդ տեղում է։ Թոմին ու Անիկան վաղուց երազում էին մի խաղընկեր ունենալ, ու մի օր հարևան տնակում սկսում է բնակվել Պիպին իր ձիու և փոքրիկ կապիկի հետ, որի անունը Պարոն Նիլսոն է: Պիպին անասելի ուժեղ է և կարող է անգամ իր ձիուն բարձրացնել: Նա ո՛չ մայրիկ ունի, ո՛չ հայրիկ, որ իրեն ուղարկեն քնելու զվարճության ամենաթեժ պահին, և Պիպին միշտ ամեն ինչ անում է իր ուզածի պես:

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»  չորրորդ տեղում է։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը՝ Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։

Սոսուկե Նացուկավայի «Կատուն, որ փրկեց գրքերը» հինգերորդ տեղում է։  Պատկերացրեք դուք մի օր արթնանում եք և իմանում, որ ժառանգել եք մի հի՜ն բուկինիստական գրախանութ։ Ի՞նչ կանեիք․․․Ռինտարոն, օրինակ, որոշում է փակել այն, բայց սովորական մի օր գրախանութի հին ու փոշոտ դարակներից դուրս է գալիս մի խոսող կատու՝ Վագր անունով․․․Կկարողանա՞ Ռինտարոն օգնել Վագրին փրկել գրքերը, ու՞ր կտանեն նրանց լաբիրինթոսներն ու ի՞նչ կլինի գրախանութի հետ․․․

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» վեցերորդ տեղում է։ Ստանալով ծնողների աջակցությունը՝ Անին և Դավիթը ցանկանում են շարունակել իրենց ճամփորդությունները դեպի անցյալ՝ տեսնելու պատմական իրադարձությունները: Բայց մոգությունը մոգություն չէր լինի, եթե չլինեին անակնկալներ: Այս անգամ երեխաները կհայտնվեն ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև՝ ուրիշ մոլորակում․․

Լիլիթ Նազարյանի «Արևոտ հեքիաթները» յոթերորդ տեղում են։ Բացի՛ր այս գիրքը և կհայտնվես կախարդական մի աշխարհում, որտեղ բնությունը, Տիեզերքն ու տեխնոլոգիաները միահյուսված են։ Սա մի հարթակ է, որտեղ երեխաներն ընկերանում են բարի կախարդների, հեռավոր Տիեզերքում ապրող արարածների հետ։ Հեքիաթների հերոսները բարի են, ընկերասեր, խիզախ, ստեղծագործ, իսկ նրանց արկածները սովորեցնում են սիրել բնությունը, հավատալ սեփական ուժերին, պայքարել, հաղթել և տեսնել հրաշքն ու կախարդանքն ամենուր, ամեն ինչում։ Յուրաքանչյուր էջ մի նոր ճանապարհ է դեպի լույս, սեր և իմաստություն։

Գառնիկ Ալեքսանյանի «Ժենգյալի համը» իններորդ տեղում է։ 11-ամյա Հայկն ամառային արձակուրդներին գնում է Շուշի։ Մորաքրոջ աղջկա՝ 10-ամյա Արևիկի հետ փոքրիկ վիճաբանությունից հետո Նրանք հայտնաբերում են քարացած Կելֆին, որը նրանց շնորհիվ կենդանանում է։ Շուտով Կելֆը երեխաներին պատմում է մարգարեության և աշխարհում տիրող բարի ու չար կախարդանքի մասին։ Նրանք պատկերացում չունեին, թե ինչ առաջադրանք է իրենց սպասվում և ինչպիսի գաղտնիքների ու փորձությունների են բախվելու… 

Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն իններորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...

Աննա Իսաբեկյանի «Փիսոն օգնում է տատիկին ու պապիկին» գիրքը տասներորդն է։ Այն սիրված փիսոյի արկածների մասին պատմող հերթական գեղեցիկ պատմությունն է։ 

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1Նոր

Աստղիկ Նադիրյան,

 «Ես քեզ սիրում եմ, ինչ էլ լինի»

Դավինչի154
2-1

Հայկ Աջապահյան,

«90-ականների Երևանը» 

Դավինչի117
3Նոր

Աստրիդ Լինդգրեն,

 Ինգրիդ Վանգ Նյուման, «Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին»

Զանգակ109
4-2

Հայկ Աջապահյան,

 «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»

Դավինչի98
5+1

Սոսուկե Նացուկավա,

 «Կատուն, որ փրկեց գրքերը»

Դավինչի65
6-1

Հայկ Աջապահյան,

 «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը»

Դավինչի58
7Նոր

Լիլիթ Նազարյան,

 «Արևոտ հեքիաթները»

Դավինչի58
8+1

Գառնիկ Ալեքսանյան,

 «Ժենգյալի համը»

Դավինչի56
9-6

Գրիմ Եղբայրներ,

«Հեքիաթներ» 

Բուկինիստ49
10Նոր

Աննա Իսաբեկյան,

 «Փիսոն օգնում է տատիկին ու պապիկին»

 Էջ40

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский