Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել «Առողջապահության առաջնային օղակի ներդրման քաղաքականությունը. Քաղաքականության հիմնական փոփոխություններ» միջոցառման շրջանակում

2 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել «Առողջապահության առաջնային օղակի ներդրման քաղաքականությունը. Քաղաքականության հիմնական փոփոխություններ» միջոցառման շրջանակում

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանի շրջանակում Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել Ղազախստանի կազմակերպած «Առողջապահության առաջնային օղակի ներդրման քաղաքականությունը. Քաղաքականության հիմնական փոփոխություններ» հարակից միջոցառմանը:

Նախարարն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնց թվում են. 

  • Բժշկական կազմակերպությունների շենքային պայմանների բարելավում՝ 20 ամբուլատորիայի և 10 պոլիկլինիկաների կառուցում, վերանորոգում
  • Լիցենզավորման պահանջների և պայմանների վերանայում ԱԱՊ կազմակերպությունների կառուցվածքա-կազմակերպչական ձևերի փոփոխություն
  • ԱԱՊ կազմակերպություններում ծառայությունների մատուցման մոդելի վերանայում և ծառայությունների ծավալի ընդլայնում
  • ԱԱՊ օղակում դեղորայքային ապահովման մոդելի և ծավալի վերանայում` մասնավորապես, քրոնիկ հիվանդություններ ունեցող բոլոր պացիենտների համար դեղերի ապահովում
  • Մատուցվող բուժօգնության որակի չափանիշների վերանայում, կադրային ներուժի համալրում, հեռաբժշկության հնարավորությունների զարգացում, մոբիլ ծառայության ներդրում
  • Սքրինինգային ծրագրերի ավելացում:

Իր ելույթում Անահիտ Ավանեսյանը իրականացվող միջոցառումների շրջանակներում առաջնահերթ է համարել ԱԱՊ օղակում ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման շարունակականությունը և բարելավմանն ուղղված միջոցառումների գերակայությունը՝ ՀՀ ամբողջ տարածքում, անկախ ԱԱՊ բժշկական կազմակերպությունների սեփականության ձևից և պատկանելությունից:

Նշել է, որ այդ առումով արդեն իսկ վերանայվել են ընտանեկան բժշկի և ընտանեկան բուժքույրերի կրթական ծրագրերը, Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է ընտանեկան բժիշկների մասնագիտական բնութագիրը և գործառույթները: Ավելացել է նպատակային ծրագրերի շրջանակներում «ընտանեկան բժշկություն» մասնագիտացման համար հատկացվող տեղերը` 2025թ. հատկացվել է 14 տեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում