Աշխարհ

Սեուլը պնդում է, որ ԿԺԴՀ-ի բարձր հարստացված ուրանի պաշարները հասնում են 2000 կիլոգրամի

1 րոպեի ընթերցում

Սեուլը պնդում է, որ ԿԺԴՀ-ի բարձր հարստացված ուրանի պաշարները հասնում են 2000 կիլոգրամի

Փհենյանն ունի բարձր հարստացված ուրանի մինչև 2000 կգ պաշարներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է երկու Կորեաների միավորման գործերի հարավկորեացի նախարար Չոն Դոն Յոնը։

«Սա պետք է անհապաղ դադարեցնել։ Նույնիսկ հենց այս պահին Հյուսիսային Կորեայի չորս շրջաններում ուրանի ցենտրիֆուգներ են աշխատում միջուկային նյութեր կուտակելու համար», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը։ 

Նա պարզաբանել է, որ ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները հիմնվում են հետախուզական տեղեկատվության վրա։

Դրա հետ մեկտեղ միավորման գործերի նախարարն այն կարծիքն է հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսումը կարող է բեկում» լինել երկրի՝ փակուղի մտած միջուկազերծմանն ուղղված ջանքերում։ 

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ Փհենյանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, եթե Վաշինգտոնը հրաժարվի Հյուսիսային Կորեայի միջուկազերծման իր պահանջից։

Հյուսիսկորեացի առաջնորդն ընդգծել է, որ Փհենյանը պատրաստ չէ միջուկային զենքից հրաժարվել որևէ պարագայում և հիշեցրել է, որ ԿԺԴՀ-ի անշրջելի կարգավիճակը՝ որպես միջուկային տերություն, ամրագրված է սահմանադրությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում