Տնտեսություն

Կառավարությունը հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը. նշվեցին առանցքային թիրախները

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը. նշվեցին առանցքային թիրախները

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ բյուջեն համահունչ է Կառավարության ծրագրի առաջնահերթություններին և ներառում է սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական և ենթակառուցվածքային կարևոր նախաձեռնություններ։

Նախարարը ներկայացրեց 2026 թվականի մի շարք առանցքային թիրախները.

Առողջապահություն. կգործարկվի համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգ

Կրթություն. «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ՝ նախագծման, կառուցման և միջազգային խորհրդատվական ծառայությունների համար, 

Աշխատավարձեր. ուսուցիչների և մանկավարժական աշխատողների աշխատավարձերը կբարձրանան ատեստավորման արդյունքում

Կրթական ենթակառուցվածքներ. կշարունակվի դպրոցների և մանկապարտեզների կառուցումը, հիմնանորոգումը և անհրաժեշտ սարքավորումներով հագեցումը

Ճանապարհային ենթակառուցվածքներ. միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների նորոգման և պահպանման համար նախատեսվում է 66.2 միլիարդ դրամ

Ջրային տնտեսություն. կշարունակվեն ջրամբարաշինության ծրագրերը՝ ջրային ռեսուրսների ավելացման և հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Հովհաննիսյանը նշեց, որ այս միջոցառումները միտված են տնտեսական աճին, սոցիալական բարելավումներին և ենթակառուցվածքային զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում