Տնտեսություն

ՀՀ կառավարությունը հաստատեց Ֆրանսիական զարգացման գործակալության հետ 150 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հաստատեց Ֆրանսիական զարգացման գործակալության հետ 150 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը

Հայաստանի կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև նոր վարկային համաձայնագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

«Համաձայնագրով նախատեսվում է 150 մլն եվրոյի բյուջետային վարկ, որը կուղղվի Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության ու կայունության ապահովմանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանը։ Վարկը ներառում է բազմամյա ծրագրի (2019–2025) երրորդ փուլը և իրականացվելու է Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում, ցածր ածխածնային և դիմացկուն տնտեսության անցման պլանավորում ու ֆինանսավորում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում։ 

Վարկը նախատեսված է 20 տարով, ունի մեկ տարվա արտոնյալ ժամկետ և մարման է ենթակա 38 կիսամյակային վճարումներով՝ սկսած 2026 թվականից։  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում