Տնտեսություն

Պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ

1 րոպեի ընթերցում

Պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ

Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Նախարարի խոսքով՝ այդ ծախսերից ընթացիկի բաժինը կկազմի 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կկազմի 5,9 տոկոս։ 

Նա նշեց, որ պետական բյուջեի պակասուրդը 2026 թվականին նախատեսվում է 537 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը, մինչդեռ 2025-ին այն կազմում էր 5,5 տոկոս։  

«Միջնաժամկետում այն կնվազի մինչև պարտքի բեռը կայուն պահող 2,8 տոկոս մակարդակի»,- նշեց Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ արդյունքում կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի ավարտին կանխատեսվում է 53,5 տոկոս։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում