Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը 2026 թվականին կանխատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը 2026 թվականին կանխատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ

2026 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի համախառն ներքին արդյունքը կանխատեսվում է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։  

Նախարարի խոսքով՝ բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ։  

«Տնտեսական աճի կանխատեսումը կազմում է 5,4 տոկոս, իսկ ՀՆԱ-ի դեֆլատորը՝ 3 տոկոս»,- նշեց Հովհաննիսյանը։ 

Ըստ նախարարի՝ նախագծով պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ։  

«Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի և հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում 0,4 տոկոսային կետով»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում