Եվրոպայի լիգա. Նաիր Տիկնիզյանի «Զրվենա Զվեզդա»-ն ոչ-ոքի է ավարտել «Սելթիկ»-ի հետ հանդիպումը
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին տուրում սերբական «Ցրվենա Զվեզդա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ոչ-ոքի ավարտեց հանդիպումը շոտլանդական «Սելթիկ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Ցրվենա Զվեզդա»-ն Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին` արտագնա խաղում մրցելով պորտուգալական «Պորտու»-ի հետ:
Կարդացեք հոդվածը` Русский