Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման տեսլականին ու արտահայտված քաղաքական կամքին համահունչ:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում