Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ինդոնեզիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ինդոնեզիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արիֆ Բասալամահին (նստավայրը՝ Կիև)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Մնացական Սաֆարյանը շնորհավորել է Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով առաջիկայում Հայաստան-Ինդոնեզիա միջպետական հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն:

Մնացական Սաֆարյանն Ինդոնեզիայի դեսպանին տեղեկացրել է տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում հարատև ու կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերի, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Դեսպան Բասալամահը շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ առևտրատնտեսական, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը խորացնելու Ինդոնեզիայի պատրաստակամությունը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Ինդոնեզիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը և ընդգծել մարդկանց միջև շփումների կարևորությունը։

Նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ինդոնեզիայի Անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին պատվո հյուրի կարգավիճակում ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում