Թեհրանը հայտարարել է, որ միջուկային զենք արտադրելու մտադրություն չունի

1 րոպեի ընթերցում

Իրանը միջուկային զենքի կարիք և այն արտադրելու մտադրություն չունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ հեռուստատեսային տեսաուղերձի ժամանակ։

«Այսօր մենք ունենք ուրանի հարստացման բարձր մակարդակ։ Իհարկե, այն երկրները, որոնք ցանկանում են միջուկային զենք մշակել, այն բարձրացնում են մինչև 90 տոկոս։ Քանի որ մենք զենքի կարիք չունենք և որոշել ենք հրաժարվել դրանից, այդքան էլ չենք բարձրացրել։ Մենք այն բարձրացրել ենք մինչև 60 տոկոս, որը շատ բարձր մակարդակ է, շատ լավ մակարդակ, ինչն անհրաժեշտ է մեր երկրի առջև ծառացած որոշ խնդիրներ լուծելու համար», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը։

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը