Հայաստանում բացառիկ իրավիճակ ունենք՝ ժողովրդավարության արժեքների կրողն իշխանությունն է․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ է համարում այն իրավիճակը, որ այսօր Հայաստանում ժողովրդավարության լիդերը, ժողովրդավարության պաշտպանն ու այդ արժեքների կրողն իշխանությունն է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում։

«2018 թվականից  այս կողմ Հայաստանում որևէ ընտրություն կեղծվե՞լ է, ես կարծում եմ, որ շատ ամբիցիոզ չի հնչի, եթե ասեմ՝ ոչ, ոչ մի ընտրություն չի կեղծվել։ Այսօր Հայաստանում ցանկացած մարդ կարո՞ղ է տեսակետ արտահայտել ցանկացած բանի մասին, ես կարծում եմ՝ շատ ամբիցիոզ չի լինի իմ հայտարարությունը, եթե ասեմ, որ՝ այո։ Այսօր Հայաստանում կա՞ ինտերնետից օգտվելու որևէ սահմանափակում, ես կարծում եմ, որ ամբիցիոզ չի լինի իմ ասածը, եթե ասեմ, որ՝ ոչ։ Հայաստանում մամուլը գործո՞ւմ է ազատորեն, ես կարծում եմ, որ ամբիցիոզ չի լինի իմ հայտարարությունը, որ ասեմ՝ այո, գործում է ազատորեն»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության թեմայի շրջանակում դատապարտելի համարեց հայհոյախոսության օգտագործումը հասարակական-քաղաքական կյանքում։

«Իսկ ո՞վ է, որ ժողովրդավարությունը պաշտպանում է սրանից։ Ես չեմ տեսնում, որ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանող կա, ժողովրդավարությունը շահագործող ինչքան ասես կա։ Քաղաքացիական հասարակությունը նույնիսկ ստիպված է արդարանալ, թե ինչու է իշխանությանը բարև տալիս։ Բայց, կներեք, ես քաղհասարակայությանը հարց ունեմ, ո՞վ է, որ պայքարում է այդ հայհոյախոսության դեմ Հայաստանի Հանրապետությունում, ժողովրդավարությունը հայհոյախոսությո՞ւնն է, ժողովրդավարությունը մանկահասակ երեխայի հասցեին սեռական հայհոյանքներ տա՞լն է, դա՞ է ժողովրդավարությունը, ո՞վ է ներկաներից, որ վեր է կացել և ասել, ուրեմն՝ այսինչ-այսինչյան, քեզ դատապարտում եմ հայհոյախոսության համար։ Կա՞ քաղհասարակությունում այդպիսի կազմակերպություն, եթե կա այդ կազմակերպությունը, ես ծափահարում եմ, ես,  գուցե, չեմ տեսել և չեմ նկատել։ Եթե երկու կազմակերպություն լինի, հոտընկայս կծափահարեմ ընդհանրապես»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ 

Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ ժողովրդավարության ամենակարևոր հատկանիշն ինքնահայեցումն է. այնտեղ, որտեղ չկա ինքնահայեցում, չկա ժողովրդավարություն։  

Հայերեն English Español Русский

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը