Սպորտ

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացավ  Ուսման Դեմբելեն

2 րոպեի ընթերցում

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացավ  Ուսման Դեմբելեն

 

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ հեղինակավոր «France Football»-ի «Ոսկե գնդակ»-ի պաշտոնական մրցանակաբաշխությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շատլե» թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակին` Kopa Trophy-ին, արժանացան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` տղամարդկանց թիմի անդամ Յամին Յամալն ու  կանանց թիմի խաղացող Վիկի Լոպեսը: 

Տարվա լավագույն մարզիչը տղամարդկանց ֆուտբոլում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է, իսկ կանանց ֆուտբոլում` Անգլիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը:

Լավագույն տղամարդ դարպասապահ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող Ջանլուիջի Դոնարուման, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել է ՊՍԺ-ի կազմում, իսկ կանանց ֆուտբոլի լավագույն դարպասապահի մրցանակին արժանացավ  «Չելսի»-ից Հանա Հեմփթոնը:

Անցած մրցաշրջանի լավագույն թիմերն են` «Արսենալ»-ի կանանց թիմն ու ՊՍԺ-ի տղամարդկանց թիմը:

Կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ»-ին այս անգամ արժանացավ Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի խաղացող Այտանա Բոնմատին, որն այս մրցանակին արժանանում է երրորդ տարին անընդմեջ:

Տղամարդկանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ»-ը նվաճեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն:

Ներկաները նաև հարգանքի տուրք մատուցեցին կյանքից անժամանակ հեռացած Պորտուգալիայի ազգային թիմի ֆուտբոլիստ, «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտայի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Դենիս Լոուի հիշատակին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում