Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան Եմենին 368 մլն դոլարի տնտեսական օգնություն է տրամադրել

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան Եմենին 368 մլն դոլարի տնտեսական օգնություն է տրամադրել

Սաուդյան Արաբիան Եմենի կառավարությանը տրամադրել է 1.38 միլիարդ սաուդյան ռիալի (368 միլիոն դոլար) նոր տնտեսական օգնության փաթեթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ֆինանսավորումը տրամադրվում է Եմենի զարգացման և վերակառուցման Սաուդյան ծրագրի միջոցով։ Հատկացված միջոցները կուղղվեն պետական ​​բյուջեին, նավթամթերքի մատակարարմանը և կփակեն Ադեն քաղաքում սաուդյան թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի անվան հիվանդանոցի շահագործման ծախսերը։ 

2014 թվականի օգոստոսից ի վեր Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների միջև հակամարտությունը։ Այն իր ամենաակտիվ փուլին հասավ 2015 թվականի մարտին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան միացավ հակամարտությանը։ 

Եմենում քաղաքացիական պատերազմը հանգեցրել է աննախադեպ մարդասիրական աղետի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցի, կամ երկրի բնակչության մոտավորապես 80%-ը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 4 միլիոնը։

Վերջին տարիներին Սաուդյան Արաբիան Եմենին տրամադրել է մի քանի միլիարդ դոլարի օգնություն և ավանդներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում