Սպորտ

«Ինտեր»-ը հաղթել է «Սասուոլո»-ին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթել է «Սասուոլո»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Սասուոլո»-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով, նախ աչքի ընկավ Ֆեդերիկո Դիմարկոն, ապա ինքնագոլի հեղինակ դարձավ Թարիկ Մուհարեմովիչը:

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր, խաղին չմասնակցեց:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում 14-րդ հորիզոնականում է և ունի 6 միավոր:

Առաջատարը 10 միավորով «Յուվենտուս»-ն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում