Սպորտ

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

1 րոպեի ընթերցում

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Ճապոնիայի ներկայացուցիչ, 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Նաո Կուսակայի հետ ու գերազանցեց նրան 10:1 հաշվով:

Մալխաս Ամոյանը Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն է դարձել 2022, 2023, 2024, 2025 թվականներին, իսկ աշխարհի առաջնության առաջին ոսկին նվաճել է 2021թվականին:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում