Թաիլանդի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է արձակել կամբոջացի ցուցարարների վրա

1 րոպեի ընթերցում

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրադրությունը կրկին սրվել է: Սահմանի վիճելի հատվածի բնակավայրերից մեկում Թաիլանդի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ռետինե փամփուշտներ արձակել կամբոջացի ցուցարարների վրա: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 23 կամբոջացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Կամբոջացի ցուցարարներն էլ թաիլանդցի ոստիկանների ուղղությամբ քարեր և փայտե մահակներ են նետել: Թաիլանդական կողմը նույնպես հայտնել է վիրավորների մասին, որոնց հստակ թիվը չի նշվում:

Ըստ Reuters-ի՝ կամբողջացի քաղաքացիական անձինք փորձել են հեռացնել Թաիլանդի կողմից օգոստոսին անցկացված փշալարերը: Շաբաթներ շարունակ սահմանի երկու կողմում ցույցեր են տեղի ունեցել: 

Բախումից ժամեր առաջ սահմանի վիճելի հատված էր այցելել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ժամանակավոր դիտորդական թիմը:

Սա առաջին զգալի սրումն է երկու երկրի սահմանին տեղի ունեցած հնգօրյա հակամարտությունից հետո, որն ավարտվեց հուլիսի 28-ին՝ հրադադարի կնքմամբ: Հուլիսին տեղի ունեցած սահմանային բախումների հետևանքով առնվազն 48 մարդ էր զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ ժամանակավորապես տեղահանվել էին:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան