1 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել մետրոյի «Երիտասարդական» կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղու կառուցման նախագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կփորձենք այս մի ծրագիրը հիմնականում մեր միջոցներով իրականացնել»,- նշեց քաղաքապետը։
Տիգրան Ավինյանը հավելեց՝ նախագիծն այս պահին մրցույթի փուլում է։
Կարդացեք հոդվածը` Español