Տնտեսություն

Կառավարությունը գումար հատկացրեց մարզերում քամու հետևանքով վնասված տանիքները նորոգելու համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը գումար հատկացրեց մարզերում քամու հետևանքով վնասված տանիքները նորոգելու համար

ՀՀ կառավարությունը Հայաստանի 7 մարզում առաջնահերթ լուծում պահանջող 13 ծրագրի համար բյուջեում վերաբաշխում կատարեց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը գործադիրի նիստում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

«13 ծրագրի համար կհատկացվի 639,3 մլն դրամ։ Հրատապ կարիքներ կան Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում»,-նշեց Խուդաթյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնք ներառում են Ապարան համայնքում քամու հետևանքով վնասված տանիքների նորոգման, Արմավիրի բնակելի շենքերում տանիքների կառուցման, Գեղարքունիքում քամու հետևանքով վնասված տանիքների նորոգման և այլ աշխատանքներ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդգծեց, որ ծրագրով նորոգվող բոլոր տանիքները վնասվել են 2025 թվականին՝ քամու հետևանքով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում