Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոնեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 18-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 77 կգ, 82 կգ, 130 կգ քաշային ըմբիշները:

Հայաստանի հավաքականից 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանի մրցակիցը 1/8 եզրափակչում թուրք Էմին Չակիրն է:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/16 եզրափակչում կմրցի ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Կամալ Բեյի հետ:

82 կգ քաշում որակավորման փուլում Սամվել Գրիգորյանի մրցակիցը Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ադլեթ Տիուլիուբաևն է:

130 կգ քաշում Ռազմիկ Քուրդյանը որակավորման փուլում ուժերը կչափի Ադրբեջանից Բեկա Կանդելակիի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում