ՆԳ փոխնախարարը Ֆրանսիայում ծանոթացել է անձը հաստատող փաստաթղթերի տպագրության գործընթացին․ քննարկվել են ՀՀ-ում ներդրվելիք սարքավորումները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն այցելել են ֆրանսիական IN Groupe ընկերության՝ Ֆրանսիայի Դուե քաղաքում տեղակայված մասնաճյուղ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

IN Groupe ընկերությունը գլխավորում է Կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի մրցույթում հաղթող ճանաչված կոնսորցիումը, որը Հայաստանում հիմնել է Հայփաս ընկերությունը՝ համաձայն պայմանագրի պահանջի։ Ընկերության գործադիր տնօրեն Ագնես Դիալոն հայկական կողմին ներկայացրել է In groupe-ի կողմից գործառույթների և կարողությունների շրջանակը, մասնավորապես՝ անձի ինքնության և վստահության ծառայությունների ուղղությամբ՝ վկայակոչելով 75 պայմանագրերը տարբեր կառավարությունների հետ, Եվրոպայում տեղակայված 20 փորձագիտական և հետազոտական կենտրոնները, 130 պետությունների կողմից կիրառված լուծումները։

Ընդունող կողմը պատմական ակնարկ է ներկայացրել այն մասին, որ 500 տարի հանդիսանում է Ֆրանսիայի կառավարության գործընկերը՝ տպագրական տեխնոլոգիաների ոլորտում՝ ժամանակին համընթաց առաջարկելով նորագույն լուծումներ՝ անձի ինքնության հաստատման և անվտանգ թվային ծառայությունների ուղղություններով, որոնք համատեղվում են էլեկտրոնային, օպտիկական և բիոմետրիկ տեխնոլոգիաների հետ։ 

Հայկական պատվիրակությունն այցելել է ընկերության տպագրական տեխնոլոգիաների թանգարան, ծանոթացել է ոլորտի բազմադարյա պատմական զարգացումներին։ Ցուցադրվել են հայկական այբուբենի ու գրի նմուշներ, որոնք ժամանակի ընթացքում օգտագործվել են ընկերության կողմից։ 

Ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ընկերության արտադրամասում հետևել է անձը հաստատող փաստաթղթերի բլանկների արտադրության ողջ գործընթացին՝ առանձին-առանձին ուսումնասիրելով աշխատանքների բոլոր բաղադրիչները։ Քննարկվել են Հայաստանում ներդրվելիք տեխնոլոգիաներն ու սարքավորումները։ 

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում նոր կենսաչափական համակարգի ներդրման ընթացիկ փուլին, 6 աշխատանքային խմբերի արձանագրած զարգացումներին, վերահաստատվել է ծրագրի ժամանակացույցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել հավելյալ ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ համագործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով։

Հայերեն العربية

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան