Աշխարհ

Նիդեռլանդները ավելի քան 200 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները ավելի քան 200 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Ուկրաինային

Նիդեռլանդները 2026 թվականին 234 միլիոն եվրոյի չափով ոչ ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշվում է Նիդեռլանդների կառավարության հայտարարության մեջ։

«Նիդեռլանդները, իր ԵՄ և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ միասին, շարունակում է աջակցել Ուկրաինային։ Ոչ ռազմական աջակցության համար Ուկրաինային 2026 թվականին կհատկացվի նախկինում հայտարարված օգնության փաթեթներից 234 միլիոն եվրո, այդ թվում՝ կարևորագույն ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսության և առողջապահության համար», - ասվում է կառավարության հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ այս գումարից 20 միլիոն եվրո կհատկացվի ականազերծմանը, արդարադատության և ժողովրդավարական ինստիտուտների աջակցությանը, ինչպես նաև մշակութային ժառանգության վերականգնմանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում