«Թրամփի ուղի» նախագիծը դրական է ընկալվում շուկայի կողմից. ԿԲ նախագահ

1 րոպեի ընթերցում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 16-ին ասուլիսում անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծի իրագործման համար Հայաստանին առաջին տրանշով 145 մլն դոլար հատկացնելու ԱՄՆ-ի որոշմանը՝ նշեց, որ այդ չափի գումարը չի կարող էական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա:

«Ազդեցության չափով բավականին փոքր գումար եք նշում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձագանքեց նա լրագրողի հարցին՝ շեշտելով, որ 145 միլիոնը Հայաստանի ներկայիս տնտեսությունը կլանելու տեասնկյունից բավականին փոքր գումար է: 

«Իհարկե, պետք է նայենք ընդհանուր նախագիծը, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենալու, այդ միջոցներն ինչի՞ վրա են ծախսվելու: Բայց նման նախաձեռնությունն, ընդհանուր առմամբ, դրական է ընկալվում շուկայի կողմից այն առումով, որ հնարավոր է ապաշրջափակման վերաբերյալ հետագայում որոշակի նորություններ լինեն ու խաղաղության պայմանագիրը գա իր վերջնական տրամաբանական ավարտին, որը էապես կբարելավի նաև բիզնես միջավայրը»,-  եզրափակեց Մարտին Գալստյանը:

Հայերեն العربية English Русский Türkçe 中文

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը