Տնտեսություն

ԿԲ նախագահը դժվարացավ կանխատեսել անշարժ գույքի նկատմամբ առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը մոտ ապագայում

1 րոպեի ընթերցում

ԿԲ նախագահը դժվարացավ կանխատեսել անշարժ գույքի նկատմամբ առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը մոտ ապագայում

Հայաստանում տեսանելի ապագայում անշարժ գույքի շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխության հնարավորության վերաբերյալ կանխատեսում այս պահին հնարավոր չէ անել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ին ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Առնվազն վերջին երևի թե չորս հաշվետվություններում անընդհատ խոսել ենք գների պոտենցիալ անկման հնարավոր ռիսկի վերաբերյալ: Բարեբախտաբար, այս պահին ունենք մի իրավիճակ, որ գների անկում, եթե նույնիսկ կա, ապա շատ չափավոր է, ու տեղի է ունենում կանխատեսելի հանդարտ հետագծով: Ըստ այդմ, որևէ հավելյալ ռիսկեր այս պահի դրությամբ չենք տեսնում, որովհետև նաև տնտեսական ակտիվության որոշակի արագացում ունենք Հայաստանի Հանրապետությունում:

Ինչ վերաբերում է ապագայում, երկու տարի հետո, առաջարկի ու պահանջարկի հնարավոր դիսբալանսին ՝ կարծում եմ՝ պետք է ապրենք ու տեսնենք, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, որովհետև անշարժ գույքի շուկան ինքն իրենով ածանցվում է շատ այլ գործոններից, որոնց մասին այս պահի դրությամբ՝ երկու տարի առաջ նայելով, դժվար կլինի ինչ-որ բան ասել»,- նշեց նա:  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում