Փոդքասթ

Podcast-Գիտության շաբաթ. Երիտասարդներն իրենց ապագան տեսնում են նաև գիտության մեջ. գիտնականները` ոլորտի միտումների մասին

1 րոպեի ընթերցում

Podcast-Գիտության շաբաթ. Երիտասարդներն իրենց ապագան տեսնում են նաև գիտության մեջ. գիտնականները` ոլորտի միտումների մասին

Այս տարի աշխարհը նշում է քվանտային մեխանիկայի ստեղծման 100-ամյակը, և սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակում անցկացվելիք Գիտության փառատոնն անմասն չի մնա այդ տոնից։ Փառատոնի ընթացքում կլինի հատուկ տաղավար` նվիրված մարդկային մտքի բարձրագույն այդ կետի հայտնաբերման հոբելյանին։ Հայաստանում ևս շատ երիտասարդներ հետաքրքրվում են քվանտային մեխանիկայով ու իրենց ապագան կապում են գիտության այդ ճյուղի զարմանալի մանրամասներն ուսումնասիրելու հետ։

Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են Նալբանդյանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիայի վարիչ, Ռուս-հայկական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանը և Ինստիտուտի Օպտիկական նանոհամակարգերի գիտական խմբի ղեկավար, Ռուս-հայկական համալսարանի Քվանտային նանոֆոտոնիկայի գիտակրթական լաբորատորիայի վարիչ Պայծառ Մանթաշյանը։ 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում