Փոդքասթ

Podcast-Գիտության շաբաթ. Արտաշատի պեղումները լուրջ արդյունքներ են տվել. Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Podcast-Գիտության շաբաթ. Արտաշատի պեղումները լուրջ արդյունքներ են տվել. Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի ծրագրերը

Ինչո՞վ են տարբերվում հնագիտությունն ու հնէաբանությունը։ Ինչպե՞ս է հնագիտությունը դարձել ճշգրիտ գիտություն ու ինչ նոր տեխնոլոգիաներ են կիրառվում այս ոլորտում։ Ինչպիսի՞ օրենսդրական կարգավորումներ են գործում Հայաստանում հնագիտական նյութի պաշտպանության համար։

Հայաստանը հնագիտական առումով բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև մեր երկրի ցանկացած հատվածում կարելի է հայտնաբերել մշակութային շերտեր։ Այնպես որ, հնագետներն առանց աշխատանքի չեն մնում։ Իսկ դիլետանտիզմից գիտությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է գիտության հանրահռչակում։ 

Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Երրորդ թողարկման հյուրն է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում