Սպորտ

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «Գրանդ Սվիս 2025»-ում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «Գրանդ Սվիս 2025»-ում

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարում, որտեղ կայացել են նախավերջին տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ:

Հայ շախմատիստների արդյունքները հետևյալն են․ 10 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանն ունի  6, Արամ Հակոբյանը՝ 5.5, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 4.5, Գաբրիել Սարգսյանը՝ 4, Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր: 

Շանթ Սարգսյանը 15-րդ հորիզոնականում է և վերջին խաղափուլում կմրցի 2722 վարկանիշ ունեցող Ժավոխիր Սինդարովի հետ:

Վերջին խաղափուլից առաջ 7 միավորով մրցաշարի առաջատարներն են Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Հանս Մոկե Նիմանը (ԱՄՆ) և Վինսենթ Կայմերը (Գերմանիա)։

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ունի 6 միավոր և վերջին խաղափուլից առաջ 9-րդ հորիզոնականում է: Լիլիթ Մկրտչյանն ունի 4 միավոր:

Կանանց մրցաշարի առաջատարներն են Եկատերինա Լահնոն (ՖԻԴԵ) և Վաիշալի Ռամեշբաբուն (Հնդկաստան), ովքեր ունեն 7.5 միավոր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում