Աշխարհ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Քաբուլում բանակցություններ է վարել Աֆղանստանի ԱԳ նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Քաբուլում բանակցություններ է վարել Աֆղանստանի ԱԳ նախարարի հետ

Ամերիկյան պատվիրակությունը նախագահի՝ պատանդների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ադամ Բելերի գլխավորությամբ, ժամանել է Քաբուլ, որտեղ բանակցություններ է վարել Աֆղանստանի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ամիր Խան Մութաքիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում համապարփակ քննարկում է ծավալվել երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների, կալանավորված քաղաքացիների փոխանակման հետ կապված հարցերի, ինչպես նաև Աֆղանստանում առկա ներդրումների և այլ հնարավորությունների վերաբերյալ», - ասվում է դիվանագիտական ​​առաքելության X էջում տեղադրված հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում