Սպորտ

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եղիշե Մելիքյանի էմոցիաները Հայաստանի հաղթական գոլից հետո

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եղիշե Մելիքյանի էմոցիաները Հայաստանի հաղթական գոլից հետո

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական Instagram-ի էջը (17,8 մլն հետևորդ) հրապարակել է ռիլ, որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հուզմունքն ու էմոցիաները՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան–Իռլանդիա խաղի գոլից հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռիլում հատկապես ընդգծված է այն պահը, երբ Հայաստանի հավաքականը առաջ անցավ հաշվի մեջ՝ ապահովելով հաղթանակը։

Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում