Նոր նախաձեռնություն՝ երևանյան բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով
1 րոպեի ընթերցում

Կենտրոն վարչական շրջանը մասնավորի հետ գործակցությամբ իրականացրել է հերթական նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով կառուցված նոր ու հարմարավետ մարզահրապարակում երեխաները հնարավորություն ունեն խաղալ ֆուտբոլ և բասկետբոլ:
Մարզահրապարակը հագեցած է անհրաժեշտ սպորտային կահավորմամբ: Street Ball Armenia կազմակերպությունը, որը զբաղվում է սպորտաձևերի զարգացմամբ, իր ներդրումն է ունեցել մարզահրապարակը սպորտային բոլոր չափանիշներին համապատասխան դարձնելու գործում:
Քաղաքապետարանից վստահեցնում են, որ մայրաքաղաքում շարունակվելու է նմանատիպ մարզադաշտերի կառուցումը: