«Արևմուտք-2025» զորավարժություններին զորակազմեր են հրավիրվել ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի երկրներից և գործընկեր պետություններից

2 րոպեի ընթերցում

Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Զորքերի (ուժերի) կոալիցիոն խմբավորման կազմում համատեղ գործողությունների մշակման համար զորավարժություններին հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի երկրների և այլ գործընկեր պետությունների ռազմական կառավարման մարմինների օպերատիվ խմբեր և զորակազմեր», - ասվում է հաղորդագրության մեջ:

Զորավարժությունները պատճառ են դարձել, որ Լեհաստանը փակի սահմանը Բելառուսի հետ: Տեղական ժամանակով կեսգիշերին  Լեհաստանը փակել է Բելառուսի հետ սահմանի բոլոր սահմանային անցակետերը, որոնք մինչ այդ շարունակում էին գործել: Այդ մասին հայտարարել է հանրապետության Ներքին գործերի նախարարության ղեկավար Մարչին Կերվինսկին՝ Տերեսպոլում մինչ այդ գործող միակ ուղևորային անցակետում:

«Երթևեկությունը կվերականգնվի, բայց միայն այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ լեհերի անվտանգությունը երաշխավորված է: Տնտեսական տեսանկյունից մենք կփորձենք հնարավորինս շուտ վերականգնել սահմանային երթևեկությունը», - հավելել է նա:

Ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» համատեղ զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 12-16-ը՝ Բելառուսի տարածքում։

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը