Եվրոպա

Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի. ԱՄՆ-ն մեղմացրել է Մինսկի նկատմամբ որոշ պատժամիջոցներ

2 րոպեի ընթերցում

Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի. ԱՄՆ-ն մեղմացրել է Մինսկի նկատմամբ որոշ պատժամիջոցներ

Բելառուսի իշխանություններն ազատ են արձակել տարբեր ազգությունների 52 բանտարկյալի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքից հետո: Բանտարկյալները ԱՄՆ պատվիրակության հետ տեղափոխվել են Լիտվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Վիլնյուսում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը: 

Դոնալդ Թրամփն ավելի վաղ բանտարկյալների ազատ արձակման հարցով դիմել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ի պատասխան Լուկաշենկոյի ժեստի՝ ԱՄՆ-ն կմեղմացնի Բելառուսի ազգային ավիաընկերության՝ Բելավիայի նկատմամբ պատժամիջոցները:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան բանտարկյալների ազատ արձակումն անվանել է «մեծ դիվանագիտական հաղթանակ Միացյալ Նահանգների և մեզ բոլորիս համար»:

Ըստ ԲելՏԱ լրատվական գործակալության՝ ազատ արձակվածների թվում կան Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի 14 քաղաքացիներ: 

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ: Կողմերը քննարկել են Բելառուսում բանտարկված քաղաքական գործիչների ազատ արձակման հարցը։ 

Ջոն Քոուլն Ալեքսանդր Լուկաշենկոյին էր փոխանցել Դոնալդ Թրամփի նամակը: Լուկաշենկոն շնորհակալություն էր հայտնել Թրամփին աշխարհի տարբեր մասերում խաղաղության հաստատման ուղղությամբ նրա ջանքերի համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում