Միացյալ Նահանգներ

OpenAI-ը 300 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Oracle-ի հետ

1 րոպեի ընթերցում

OpenAI-ը 300 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Oracle-ի հետ

Ամերիկյան OpenAI ընկերությունը, որն արհեստական բանականության հիման վրա աշխատող ChatGPT չաթբոտի մշակողն է, պայմանագիր է կնքել հինգ տարվա ընթացքում Oracle ընկերությունից 300 միլիարդ դոլարի հաշվողական հզորություն գնելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

The Wall Street Journal-ը գրում է, որ սա ամպային տեխնոլոգիաների ոլորտի պատմության մեջ ամենամեծ պայմանագրերից մեկն է։ Այն ցույց է տալիս, որ արհեստական ​​բանականության ընկերությունների կողմից տվյալների կենտրոնների հզորության վրա ծախսերը շարունակում են ռեկորդներ սահմանել։ 

Պայմանագիրը նախատեսում է 2027 թվականից 4.5 ԳՎտ ծավալով հաշվողական հզորության մատակարարում։

Պարբերականը նշում է, որ OpenAI-ի տարեկան եկամուտը կազմում է մոտ 10 միլիարդ դոլար, ինչը զգալիորեն պակաս է Oracle-ի հետ կնքված պայմանագրի համաձայն տարեկան վճարվող 60 միլիարդ դոլարից։ Պայմանագրի առաջին տարում OpenAI-ը ստիպված կլինի վճարել ավելի քան 30 միլիարդ դոլար, իսկ վճարումները կավելանան հաջորդ տարիներին՝ նոր տվյալների կենտրոնների շահագործմանը զուգընթաց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում