Աշխարհ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին

Իսրայելի պաշտպանության բանակը օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում և Ալ-Ջաուֆ նահանգում գտնվող հութիների օբյեկտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել հութիների ռազմական թիրախներին, այդ թվում՝ զինյալների ռազմական ճամբարներին, հասարակայնության հետ կապերի ռազմական շտաբին և վառելիքի պահեստին։ Դա եղել է հութիների կողմից Իսրայելի տարածքի հրետակոծության պատասխանը:

Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Սանայում գործել են Իսրայելի հարձակումներին հակազդող հակաօդային պաշտպանության համակարգերը: Լրատվամիջոցի տվյալներով՝ Իսրայելը նաև հարվածել է Ալ-Ջաուֆ նահանգի Ալ-Հազմ շրջանում գտնվող կառավարական համալիրին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում