Աշխարհ

Նեպալի բանակը մինչև սեպտեմբերի 11-ը ամբողջ երկրում պարետային ժամ է սահմանել

2 րոպեի ընթերցում

Նեպալի բանակը մինչև սեպտեմբերի 11-ը ամբողջ երկրում պարետային ժամ է սահմանել

Նեպալի բանակը հայտարարել է երկրի ամբողջ տարածքում մինչև սեպտեմբերի 11-ը պարետային ժամ սահմանելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում Khabarhub լրատվական հարթակը՝ վկայակոչելով բանակի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության գերատեսչության հայտարարությունը:

Տեղաշարժի սահմանափակումները, որոնք գործելու էին մինչև սեպտեմբերի 10-ի ժամը 17:00-ն, կերկարաձգվեն մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 06:00-ն: Որոշումը կայացվել է հասարակական անվտանգությանը պահպանվող սպառնալիքների պատճառով: 

Սահմանափակումների գործողության ժամանակահատվածում երթևեկել թույլատրվում է միայն արտակարգ ծառայությունների փոխադրամիջոցներին՝ շտապօգնության, հրշեջ մեքենաներին, ինչպես նաև անվտանգության ուժերի մեքենաներին: Բնակիչներին կոչ է արվում մնալ տանը, բացառությամբ արտակարգ դեպքերի:

Լրատվական հարթակի տվյալներով՝ Կատմանդուում և մյուս խոշոր քաղաքներում բանակն արդեն վերահսկում է իրավիճակը:

Ինչպես հաղորդում է Kathmandu Post թերթը, Նեպալի բանակը պարեկում է Կատմանդուի և երկրի խոշոր քաղաքների փողոցները: Զինվորականները բարձրախոսների միջոցով կոչ են անում բնակչությանը չմասնակցել բողոքի ցույցերին և օգնել պահպանել անդորրն ու անվտանգությունը:

Միևնույն ժամանակ, ըստ India Today պարբերականի, Gen-Z երիտասարդական շարժման ներկայացուցիչները, որի ակտիվիստները դարձել են Նեպալում բողոքի ցույցերի հիմնական մասնակիցներից մեկը, կոչ են արել իրականացնել լայնածավալ քաղաքական բարեփոխումներ, այդ թվում՝ երկրի սահմանադրության փոփոխություններ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում