Եվրոպա

Ռուսական անօդաչուների ոչնչացումը Լեհաստանի երկնքում առաջին նման դեպքն է ՆԱՏՕ-ի տարածքում. Տուսկ

2 րոպեի ընթերցում

Ռուսական անօդաչուների ոչնչացումը Լեհաստանի երկնքում առաջին նման դեպքն է ՆԱՏՕ-ի տարածքում. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կառավարության արտակարգ նիստում հայտարարել է, որ Լեհաստանի օդային տարածքը խախտվել է մեծ քանակությամբ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչը նա անվանել է «լայնամասշտաբ սադրանք»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տուսկի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը, որոնք սպառնալիք են ներկայացնում, խոցվել են լեհ և ՆԱՏՕ-ական օդաչուների կողմից:

«Սա առաջին դեպքն է, երբ ռուսական անօդաչուներ են խոցվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում: Մեր բոլոր դաշնակիցները շատ լուրջ են վերաբերվում իրադրությանը: Մենք որևէ կորուստ չենք գրանցել», - ասել է Տուսկը:

«Մենք, ամենայն հավանականությամբ, գործ ունենք լայնամասշտաբ սադրանքի հետ: Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում մեր դաշնակիցների հետ», - հայտարարել է Լեհաստանի վարչապետը:

Տուսկը նաև հայտարարել է, որ անօդաչուների որոնումները շարունակվում են, խուճապի մատնվելու պատճառներ չկան, իրավիճակն այժմ վերահսկողության տակ է: Նա ևս մեկ անգամ նշել է, որ կապի մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Լեհաստանի զինված ուժերն ավարտել են ռազմական գործողությունը, որը սկսվել էր ԱԹՍ-ների ներխուժման առնչությամբ: Օդանավակայանները վերսկսել են աշխատանքը, այդ թվում՝ Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան գլխավոր միջազգային օդանավակայանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում