Աֆրիկա

Հայաստանը մասնակցել է Կլիմայի հարցերով Աֆրիկյան գագաթաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մասնակցել է Կլիմայի հարցերով Աֆրիկյան գագաթաժողովին

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը սեպտեմբերի 8-10-ը մասնակցել է Ադիս Աբեբայում  կայացող Կլիմայի հարցերով Աֆրիկայի երկրորդ գագաթաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17)՝ ՀՀ ԱԳ նախարարության բանակցային խմբի ղեկավար, դեսպան Մհեր Մարգարյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնել համագործակցությունն Աֆրիկայի գործընկերների հետ՝ շեշտելով կենսաբազմազանության ոլորտում ընդհանուր մարտահրավերներն ու համընկնող շահերը։

Մհեր Մարգարյանը հաստատել է նաև Հայաստանի պատրաստակամությունը 2026 թվականին նախատեսվող COP17-ի նախագահության շրջանակներում քայլեր ձեռնարկել խոցելի տարածաշրջանների խնդիրները բարձրացնելու, ներառական գործընկերություններ խթանելու և միջազգային ֆինանսական ռեսուրսներ մոբիլիզացնելու ուղղությամբ։

Այցի շրջանակում դեսպան Մարգարյանը  երկկողմ հանդիպումներ է ունեցել աֆրիկյան գործընկերների հետ՝ դիտարկելու գործակցության զարգացման հնարավորությունը, այդ թվում՝ COP17 համաժողովի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` Español中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում