Աշխարհ

ՄԱԿ-ում աշխատանքն է սկսել Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում աշխատանքն է սկսել Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ թվով  80-րդ նստաշրջանն սկսել է իր աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Նստաշրջանի նախագահ, Գերմանիայի նախկին արտգործնախարար Անալենա Բերբոքը բացել է լիագումար նիստը՝ իր ելույթում խոստանալով անաչառ կատարել իր պարտականությունները։

Բերբոքը որպես 80-րդ նստաշրջանի առանցքային իրադարձություններից մեկն առանձնացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջիկա ընտրությունները։ Համաշխարհային կազմակերպության ներկայիս ղեկավար Անտոնիու Գուտերեշի լիազորությունները լրանում են 2026 թվականի վերջին։ 

Իսկ արդեն այս ամսին՝ սեպտեմբերի 23-ից մինչև 27-ն ընկած ժամանակամիջոցում կայանալիք բարձր մակարդակի շաբաթվա, ինչպես նաև սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կանցկացվեն ընդհանուր քաղաքական քննարկումներ, որոնց ընթացքում նախատեսվում են 195 պատվիրակությունների ելույթներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում