Շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Նեպալի բանակը զորքեր է տեղակայել երկրում

2 րոպեի ընթերցում

Համագործակցելով այլ ուժային կառույցների հետ՝ Նեպալի բանակը զորքեր է տեղակայել երկրում՝ շարունակվող անկարգությունների պատճառով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Khabarhub-ը։

«Նեպալի ժամանակով ժամը 22:00-ից Նեպալի բանակը սկսել է զորքեր տեղակայել՝ համագործակցելով անվտանգության այլ ուժերի հետ, քանի որ լայնածավալ թալանը, հրկիզումը և վանդալիզմը շարունակում են վերահսկողությունից դուրս գալ», - ասվում է պորտալի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական հարթակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կատմանդուում անկարգությունների մասնակիցները հրկիզել են Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելի նստավայրը։ Մինչ այդ զինվորականները տարհանել էին քաղաքական գործչին, իսկ պետության ղեկավարի գրասենյակը հերքել էր նրա հրաժարականի մասին տարածված տեղեկատվությունը։

Նեպալում հակակառավարական ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Իրավիճակը Նեպալում սրվել է այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել է սոցիալական 26 հարթակներ, քանի որ նրանք չէին գրանցվել՝ իշխանությունների պահանջին համապատասխան։ Ցույցերի ֆոնին սոցցանցերի արգելքը չեղարկվել է, սակայն բողոքի ակցիաները շարունակվել են, և երկրի վարչապետը հրաժարական է տվել։ 

 

 

 

 

Հայերեն Русский

Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են խուզարկություններ

Ծխախոտից հրաժարվելը ոչ միայն անհատական կամքի, այլև առողջապահական համակարգի պատասխանատվություն

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում չորս լցանավ է պայթել ականների վրա

Թրամփը պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները և աշխատել դեմոկրատների հետ

Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 9 զոհ

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբեր 4-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Դեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները